Դիեգո Մարադոնա. Եթե Արգենտինան չնվաճի Ամերիկայի Գավաթը, թող տուն չվերադառնա
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան իր կարծիքն է հայտնել Ամերիկայի Գավաթի եզրափակիչ խաղի վերաբերյալ:
«Իհարկե, կարծում եմ, որ մենք կհաղթենք: Բայց եթե չհաղթենք, ապա խաղացողները լավ կլիներ, հայրենիք չվերադառնային»:
Նշենք, որ Արգենտինա-Չիլի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 27-ին: Ընդ որում, հենց այս թիմերն էին խաղացել նաև նախորդ` 2015թ. Ամերիկայի Գավաթի եզրափակիչում, որտեղ չիլիացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթանակ տարան (0:0, 4:1):