211652_close_icon
views-count9715 դիտում article-date 16:07 27-03-2018

Մի՞թե լիդերություն չէ այն, որ Կարեն Կարապետյանը հարկային հավասար դաշտ բերեց բոլոր գործարարներին. Մենուա Հարությունյան

Պուտինի` նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ի փորիկներում գազիկներ է առաջացել, ինչից էլ ԱՄՆ-ի հետույքում բնակվող 1in.am-ի Արմանը գրգռվել և հերթական դատարկամտությունն է երկնել` առանց որևէ հիմնավորման և փաստերի փորձելով հերթական անգամ խայթել վարչապետ Կարեն Կարապետյանին: Նախ հետույքաբնակը պնդում է, որ մեկուկես տարվա ընթացքում Կարեն Կարապետյանն այդպես էլ լիդեր չդարձավ, ինչը ուղղակի նախկին անհաջող կալանավորի՝ Արմանի աբիժնիկության դրսևորում է... Ինչու՞, նախ՝ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուց նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ Կարեն Կարապետյանին հռչակեց նոր կառավարության լիդեր, իսկ հետո արդեն խորհրդարանական ընտրություններին Կարեն Կարապետյանը, լինելով ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի առաջնորդը, փաստացի դարձավ ՀՀԿ-ի լիդերներից մեկը… Մի՞թե առաջնորդին բնորոշող որակներ չեն, երբ վարչապետը, լինելով հանրապետականի առաջին փոխնախագահ, պայքար մղեց պետական լճացած համակարգը քանդելու համար, որտեղ հիմնականում հե՛նց հանրապետականները կամ նրանց բարեկամներն են աշխատում... Մի՞թե լիդերություն չէ այն, որ Կարեն Կարապետյանը հարկային հավասար դաշտ բերեց բոլոր գործարարներին՝ հաշվի չառնելով, որ նրանք ՀՀԿ անդամ են, թե՝ ոչ… Վարչապետ Կարեն Կարապետյանը դրսևորեց լիդերին բնորոշ հատկություններ, վարչապետի պաշտոնը Հանրապետականին ծառայելու պաշտոնից դարձնելով Հայաստանի քաղաքացուն ծառայելու պաշտոն և ուզում եմ հավատալ, որ անտեսելով տարբեր թևերից պատվեր կատարող թափթփուկների զառանցանքները՝ Կարեն Կարապետյանը կմնա և կշարունակի ծառայել մեր երկրի տնտեսության զարգացման գործին: Իր վարչապետության ողջ ընթացքում Կարեն Կարապետյանը հանդես է եկել որպես նախագահ Սերժ Սարգսյանի թիմակից և ընտրությունների ժամանակ իր բարձր վարկանիշով և տնտեսական աճի արձանագրած իր ցուցանիշներով փորձել է ամրացնել նախագահ Սարգսյանի թիկունքը: Փորձել տեսակետ ձևավորել, թե Կարեն Կարապետյանը կարող է վարչապետ մնալու համար աջակցել ընդդիմությանը և այլն, և այլն, ուղղակի ծիծաղելի է: Ի տարբերություն պաշտոնի համար շատ բաների պատրաստ շատ շատերի, Կարեն Կարապետյանը չի ձգտել դառնալ վարչապետ և Հայաստան է վերադարձել Սերժ Սարգսյանի հրավերով, ապացուցել իր հավատարմությունը նախագահ Սերժ Սարգսյանին, և վստա՛հ եմ՝ ոչ ոք չի կարող փչացնել Սերժ Սարգսյան- Կարեն Կարապետյան տանդեմի հարաբերությունները և Հայաստանին ծառայելու նրանց որոշմանը: Ինչ վերաբերում է 1in.am-ի Արմանին, նա գործիք է ԱՄՆ-ի հետույքում ապրող, որին օգտագործում են մեր պետության և ժողովրդի դեմ, և մենք ցավոք հանդուրժում ենք... [b]Մենուա Հարությունյան[/b]

Նմանատիպ նյութեր