211652_close_icon
views-count6639 դիտում article-date 15:50 27-03-2018

Միացյալ Նահանգները գերբարձր հաճախության զենք Է փորձարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի՝ Raytheon զենք արտադրող ընկերությունն Օկլահոմայի զինափորձարանում փորձարկել Է միկրոալիքային HPM (High powered microwave) և լազերային HEL (High-energy laser) թնդանոթները: Popular Mechanics-ի փոխանցմամբ՝ ընկերությունը ցուցադրել Է այն համակարգերի գործողությունը, որոնք հեռավորության վրա, ընդհանուր առմամբ, վնասազերծել են 45 անօդաչու թռչող ապարատ ու 6 ցամաքային ական։ Ինչպես նշել են Raytheon-ում, HPM համակարգը, ի տարբերություն HEL-ի, մեկ անգամով շարքից կարող է հանել 2-3 անօդաչու: Ամերիկցի ինժեներները մտադիր են կատարելագործել այս համակարգերը, ինչը թույլ կտա կատարել հակառակորդի թռչող արկերի հեռավորական պայթեցում անմիջականորեն օդում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր