ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի լրտեսել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի լրտեսել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և երկրի այլ բարձրաստիճան չինովնիկներին:
«Մենք նպատակ չունենք գաղտնալսել նախագահ Օլանդին, մենք թիրախ չենք դարձնի ընկերներին, ինչպիսին Օլանդն է, և մենք չենք զբաղվում արտաքին հետախուզությամբ, եթե բացակայում են որևէ կոնկրետ պատճառներ, որոնք ի հայտ են եկել ազգային անվտանգության նկատառումներով, որոնց մասին ես տվյալ տեղյակ չեմ», - ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, այս մասին ասել է Քերրին: