Կեմերովոյում հրդեհից զոհվածների թվում 41 երեխա կա
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած խոշոր [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/26/1092266/]հրդեհին [/url]զոհ է գնացել 41 երեխա: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով զոհվածների ցուցակներին, որոնք փակցված են ողբերգության զոհերի ազգականների կողմից ստեղծված շտաբում:
Նշված ցուցակներում 64 զոհվածների ազգանուններն են, որոնցից 41-ն անչափահասներ են:
Զոհվածների ազգականների նախաձեռնող խմբի անդամները, ովքեր այցելել են Կեմերովոյի դիարան, հաստատել են կենտրոնում բռնկված հրդեհից 64 մարդու զոհվելու վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը: