ՌԴ-ն այլևս զենք չի՞ վաճառի Ադրբեջանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան: Հետագայում մենք այլևս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաև Ռուսաստանին: Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:
Նա նաև հավելել է, թե ՌԴ-ի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մատակարարման մասին պայմանագրերը երկարաժամկետ էին և ստորագրված են եղել մինչ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները:
Հատկանշական է փաստը, որ Հայաստանում Վոդոլացկին ու մյուս խորհրդարանականները պնդում են, թե Ադրբեջանին զենք չեն վաճառի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: