211652_close_icon
views-count1635 դիտում article-date 15:49 26-01-2016

Բորուսիայի» տնօրեն. Օբամեյանգին 100 մլն եվրոյով էլ չենք վաճառի

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում բաց թողնել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: «Բորուսիան Օբամեյանգին 100 մլն եվրոյով էլ չի վաճառի», ասել է Վատցկեն: Նշենք, որ օրերս Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Լոտար Մատեուսը հայտարարել է, անգլիական թոփ-ակումբները Օբամեյանգի համար ստիված կլինեն վճարել առնվազն 100 միլիոն եվրո: Գերմանիայի Բունդեսլիգայի այս առաջնության 18 խաղում գաբոնցի հարձակվողը դարձել է 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր