211652_close_icon
views-count2093 դիտում article-date 10:18 26-03-2018

Ցեխակույտում արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերվել

Մարտի 25-ին, ժամը 23:06-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ «Թթու ջուր» կոչվող տարածքում, ցեխակույտում ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 21 NV 100 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Մարտի 25-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղին հարակից լճափնյա հատվածում՝ ցեխակույտում, արգելափակվել է ավտոմեքենա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Land Cruiser» մակնիշի 05 OO 246 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):

Նմանատիպ նյութեր