Գագիկ Սուրենյանի կանխատեսումն իրականացավ. ուժեղ քամին իր սև գործն է սկսել Վանաձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 24-ին, գիշերվանից սկսած՝ ուժեղ քամին ավերածություններ է արել Վանաձորում: Մարզկենտրոնում քամին քշել է Բազում կարի ֆաբրիկայի տանիքը, ինչի արդյունքում մետաղյա թիթեղներն ու տանիքի փայտյա ու երկաթյա կոնստրուկցիաները շպրտվել են մի քանի հարյուր մետր։
Ֆաբրիկայի տանիքը գրեթե 80 տոկոսով խարխլվել է: Վանաձորի մեկ այլ թաղամասում ևս տանիք է վնասվել:
Սպիտակ քաղաքում ազբոշիֆեռն ընկել է քաղաքի կենտրոնական փողոցում կայանված մեքենայի վրա: Ժամեր շարունակ հոսանքազրկված է եղել Վանաձորին հարակից Գուգարք գյուղը: Հոսանքի մատակարարումը ժամեր անց վերականգնվել է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի