211652_close_icon
views-count2011 դիտում article-date 18:33 19-12-2024

Ուժեղ քամին իր «սև գործն» է արել նաև Վանաձորում․ վնասվել են Սպորտի պալատի տանիքի մի մասը, տապալվել են ծառեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ուժեղ քամու հետևանքով վնասվել է Սպորտի պալատի տանիքի մի մասը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Ուժեղ քամու հետևանքով Վանաձորում  նաև ծառեր են տապալվել, սեփական տների տանիքներ և գովազդային վահանակներ են վնասվել։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր