211652_close_icon

Գագիկ Սուրենյանի կանխատեսումներն իրականանում են․ Երևանում՝ «իր անվան» փողոցում, քամին տապալել է հսկայական ծառեր և երկաթե էլեկտրասյուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count23936 դիտում article-date 23:34 29-05-2025
Այսօր՝ մայիսի 29–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Սուրենյան փողոցում քամու հետևանքով երկու հաստաբուն ծառ արմատից պոկվել ու տապալվել է, կոտրվել է նաև երկաթե էլեկտրասյունը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Երթևեկությունը նշված փողոցում դադարեցվել է։

Օպերատիվորեն ժամանել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5–րդ հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3–րդ գումարտակի պարեկները։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Քանաքեռ–Զեյթունի վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի հանձնարարականով ժամանել են նաև թաղապետարանի աշխատակիցները, սակայն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանում» ՀՈԱԿ–ից ոչ ոք չկա։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր