3091 դիտում
17:25 23-03-2018
Երևանի ավագանու նիստերը լրագրողների համար փակ կանցկացվեն
Երևանի ավագանու նիստերը լրագրողների համար փակ կանցկացվեն: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այսօրվա արտահերթ նիստում ընդունեց կառավարության կառուցվածքի և գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջին ընթերցումից հետո ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքին վերաբերող հատվածում փոփոխություններ են եղել: Բանն այն է, որ Երևանի ավագանու նիստերի լուսաբանման համար մտցվում են նույն պայմանները, որոնք Ազգային ժողովի դեպքում են:
«ԱԺ պարագայում դահլիճում աշխատելը, կարծում եմ, շատ ավելի արդյունավետ է, որովհետև յուրաքանչյուր վայրկյան այստեղ մեր աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները: Ես չեմ ասում, որ իրենք խոչընդոտում են օրինաստեղծ աշխատանքը, բայց յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա անարգել իրականացնել իր աշխատանքը: ԱԺ նիստերի մասով այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում հարակից սրահում, և լրագրողները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնել, այլ նաև ձայնագրել այս նիստերի ընթացքը: Մենք իրենց չենք խանգարում, իրենք՝ մեզ: Եվ նույն դրույթն ամրագրվում է Երևանի ավագանու նիստերի մասով»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
10:06 23-02-2019
Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը բաց կանցկացվեն. «Փաստ»
1328 դիտում
13:06 02-05-2017
Արձանագրվել է լրագրողների՝ դռնբաց դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 7 դեպք
Այս բաժնից
1081 դիտում
17:23 07-01-2025
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանն ազատվել է աշխատանքից
1696 դիտում
16:46 07-01-2025
Փաշինյանը Խաչատուր Մկրտչյանին ազատել է պաշտոնից
706 դիտում
15:41 07-01-2025
Քննարկեցինք հանրային կառավարման բարեփոխումների ընթացիկ վիճակը. Փաշինյան