16269 դիտում
23:00 22-03-2018
«Ընտանիքս իմ հենարանն է, որտեղ ինձ միշտ սպասում են». Բաբկեն Չոբանյանը անձնական բացահայտումների մասին և ոչ միայն...ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դերասան Բաբկեն Չոբանյանին հաճախ տեսնում ենք թատրոնի բեմում և լավագույն հայկական ֆիլմերում:
[url=https://www.facebook.com/exclusivearmenia]EXKLUSIVElife.com[/url]-ը դերասանից փորձել է պարզել գործնական և անձնական որոշ գաղտնիքներ, բացահայտելով նաև սպասելիք նորությունները:
-[b]Նկարահանվում եք ֆիլմերում և հանդես եք գալիս թատրոնում, կխնդրեմ ասեք, որն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
[/b]
-Երկուսն էլ հոգեհարազատ են, մոտեցումներն են տարբեր, նրբություններ կան: Պարզապես առանց կինոյում նկարահանվելու հնարավոր է մասնագիտական որակները պահել, իսկ առանց թատրոնի ՝ դժվար է, գրեթե անհնար:
[b]- Բաբկեն, շատերին է ծանոթ Ձեր ձայնը, որը լսում ենք ամեն օր: Լինելով ծնունդով Գյումրիից արդյոք չեն եղել դժվարություններ բարբառի հետ կապված:[/b]
- Բարբառի հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են ուսանելուս տարիներին. Դերասանը բարբառի խնդիր չպիտի ունենա, ես էլ ամեն ինչ արեցի, որ այն խոչընդոտ չլինի:
-[b] Մինչ օրս ամենատպավորիչ ֆիլմը կամ դերը որ խաղացել, կերտել եք:[/b]
- Դերի տպավորիչ լինել, չլինելու մասին հանդիսատեսը կարող է խոսել, ոչ թե ես: Ես իմ բոլոր դերերն էլ սիրում եմ:
[b]- Եթե ոչ դերասան ապա ինչ այլ մասնագիտություն կընտրեիք:[/b]
- Ժամանակ չի եղել դրա մասին լրջորեն մտածելու, որովհետև թատրոնն իմ կյանքում բավական շուտ է հայտնվել և ընտրելու առիթ չեմ ունեցել
-[b] Խոսենք անձնական կյանքի մասին, կխնդրեմ ասեք որ փուլում է այն և ինչ է ընտանիքը Ձեզ համար:[/b]
- Ընտանիքս իմ հենարանն է, որտեղ ինձ միշտ սպասում են, ուր ես միշտ շտապում եմ վերադառնալ:
- [b]Որպես թատրոնի և կինոյի դերասան ինչ սպասենք առաջիկայում:[/b]
- Անելիքներ շատ կան, ծրագրեր, հիմնականում թատրոնի հետ կապված: Նոր ներկայացումներ: Ամենաթարմ նորությունը օրեր առաջ Կամերային թատրոնում կայացած «Սև արկղ» ներկայացման պրեմիերան է, շատ հետաքրքիր աշխատանք է:
-[b] Հաջողակ համարում եք Ձեզ և ինչ է հարկավոր հաջողության հասնելու և նպատակները իրականացնելու համար:[/b]
- Այո, բավականաչափ. Զբաղվում եմ իմ սիրած գործով. Դա քիչ չէ, իսկ նպատակներին հասնելու համար պետք է նախ երբեք չհանձնվել, անվերապահորեն հավատալ, որ կհասնեք դրան և իհարկե անդադար աշխատել ու կատարելագործվել:
[b]- Կխնդրեմ ավարտեք հետևյալ նախադասությունս՝ «Կյանքը Ձեր համար անիմաստ կլիներ, եթե... [/b]
- ... եթե ապրեի միայն ինձ համար»
[b]Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
6417 դիտում
17:40 23-05-2017
Ստեփանակերտում Գյումրու թատրոնի հյուրախաղերին կմիանա Բաբկեն Չոբանյանը
8288 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
523 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա