Ստեփանակերտում Գյումրու թատրոնի հյուրախաղերին կմիանա Բաբկեն Չոբանյանը
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ռ. Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» 2 գործողությամբ դրաման մայիսի 26-ին կներկայացնի Գորիսում, մայիսի 27-ին և 28-ին՝ Ստեփանակերտում:
Բեմադրության հեղինակ` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյան:
Ստեփանակերտում նախատեսված ներկայացումներից մեկում Արամ Թումասյանի դերում հանդես կգա Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը:
Արցախյան հյուրախաղերի աջակիցը «Վալլեքս Գարդեն Հոթել» ընկերությունն է, տեղեկատվական աջակիցը` Արցախի հանրային հեռուստատեսությունը:
«Մշակութային կանգառ» ծրագրի հովանավորը «Փյունիկ» հիմնադրամն է: