211652_close_icon
views-count77642 դիտում article-date 15:28 10-04-2016

Մինչ Մաքսային ծառայության շատ աշխատակիցներ հերոսաբար Արցախի սահմանն են պահում` մաքսայինի աշխատակից ներկայացած Mercedes-ի վարորդը խմած թրև է գալիս Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ այս օրերին Արցախի սահմանները հերոսաբար ազերի թափթփուկներից պաշտպանում են առյուծ-տղերքը, որոնց թվում են նաև Մաքսային ծառայության աշխատակինցներ, Երևանում Mercedes մակնիշի 01 RR 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով ներկայանում է Մաքսային ծառայության աշխատակից` Երևանի փողոցներում «զվռնում է» ոչ սթափ վիճակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` ապրիլի 9-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նշված ավտոմեքենան, որի վարորդը՝ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ 14 շենքի բնակիչ, 35-ամյա Ռոբերտ Ռաֆայելի Աբելյանը, ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած՝ 0.62 %) վիճակում: Վարորդը մի որոշ ժամանակ շոու է սարքել ու փորձել է ճանապարհային ոստիկաններին սպառնալ, ասելով, որ ինքը մաքսայինի աշխատակից է և եթե իր մեքենան տարան «գաի պլաշչադկա», տանողների համար վատ է լինելու: Երեկ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև Mercedes մակնիշի 10 ՍD 010 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է որ նա գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում և վարորդը՝ 22-ամյա Էրիկ Արամի Հարությունյանը, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: Գ. Շամշյանի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 56/1 հասցեի բնակիչ, 22-ամյա Էրիկ Արամի Հարությունյանի անվամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր