Արթուր Պետրոսյանը կգլխավորի շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմը
Հայաստանի Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կգլխավորի շվեյցարական «Ցյուրիխի» Մ21 թիմը։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
2006 թվականին «Ցյուրիխի» կազմում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Պետրոսյանն անցել է մարզչական աշխատանքի` գլխավորելով ակումբի մանկապատանեկան և պատանեկան թիմերը, հայտնում է [url=https://armsport.am/2020/07/30/%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%80%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%ab-%d6%81%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%ad/]Armsport.am[/url]-ը:
2011 թվականին նրա գլխավորած «Ցյուրիխի» Մ18 տարեկանների թիմը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն, իսկ մարզչական PRO կարգի արտոնագիր Պետրոսյանը ստացել է 2016 թվականին:
Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերին և գլխավորել էր հավաքականը մինչև 2018 թվականը։