Կարեն Կարապետյանը փորձում է ապացուցել, որ կառավարությունը բարձր արդյունքներ է գրանցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Մինչ Սերժ Սարգսյանը չի բացառել նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո նոր Սահմանադրության պայմաններում վարչապետ դառնալու հավանականությունը, գործող վարչապետ Կարեն Կարապետյանն ամեն կերպ փորձում է ապացուցել, թե իր կառավարությունն աննախադեպ արդյունքներ է գրանցել»:
Մասնավորապես ԱՎԾ-ն հրապարակել է սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալներ, ըստ որոնց` միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 8.6 տոկոս:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը զգալի աճ է ցույց տվել շինարարության ոլորտում՝ 27.7 տոկոս, մինչդեռ տարիներ շարունակ այս ոլորտում միայն անկում էր: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են 8.3 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 43.2 տոկոսով, իսկ ներքին առևտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտում է արձանագրվել անկում՝ մոտ 0.1 տոկոսի չափով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]