Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Մարտի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մոտակայքում այրվել է մոտ 2,5 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին` մոտ 2000 քմ, Շիրակի մարզի Շիրակ գյուղի 1-ին փակուղու թիվ 1 տան բակում՝ մոտ 180 հակ անասնակեր, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 66 շենքին հարակից՝ մոտ 300 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: