6913 դիտում
23:18 20-03-2018
2018թ. փետրվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2018թ. փետրվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ հորիզոնականը՝ Դավթաշեն վարչական շրջանը: Փետրվար ամսվա տվյալներով, ի դեպ, վեցերորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, իսկ յոթերորդ հորիզոնականը՝ Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանները: Աղյուսակային ընդհանուր սանդղակում վերջին՝ տասներորդ հորիզոնականը զբաղեցրել է Նուբարաշեն վարչական շրջանը:
Մեկ անգամ ևս կարևորելով գնահատման այս ձևաչափի կիրառումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն լավագույնս ներկայացնում է վարչական շրջանների կատարած աշխատանքների պատկերը: Ուստի, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է գնահատման համակարգում ընդգրկված բոլոր ոլորտների ուղղությամբ լինել հետևողական ու տանել ամենօրյա աշխատանք:
Նմանատիպ նյութեր
1038 դիտում
13:57 15-03-2016
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ.-ի փետրվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
Այս բաժնից
490 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
661 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
667 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը