Ռոմելու Լուկակու. Ես սպասում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը ամռանը ուժեղացվի
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարծիք է հայտնել, որ ակումբը ամռանը պետք է ուժեղացնի կազմը:
«Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և պետք է ամեն տարի ուժեղանանք: Ես վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում մեզ մոտ կտեղափոխվեն ուժեղ շատ ֆուտբոլիստներ: Չեմ կասկածում դրանում:
Ես սպասում եմ դրան, քանի որ կազմը պետք է ուժեղացվի: Եվ մարզիչն է սպասում, քանի որ հաջորդ մրցաշրջանում մենք պետք է հաղթենք:
Մենք պետք է ձգտենք հնարավորինս ավելի շատ տիտղոսներ», ասել է Լուկակուն: