211652_close_icon
views-count6483 դիտում article-date 17:40 09-07-2017

Ռոմելու Լուկակու. Ինչպե՞ս կարող էի մերժել աշխարհի մեծագույն ակումբին

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու թեմային: «Դա աշխարհի մեծագույն ակումբն է: Ակումբ, որը նորից ցանկանում է նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, նորից գերիշխի աշխարհում: Հենց նման շանսի մասին եմ մտածել մանկուց: «Երբ «ՄՅՈւ»-ն առաջարկ արեց, երկու անգամ մտածելու կարիք չկար: Շատ ուրախ եմ և հույս ունեմ դառնալ թիմի պատմության մասնիկը: Ո՞վ կարող է մերժել աշխարհի մեծագույն ակումբին: Անգլիիայի լավագույն մարզադաշտը, լավագույն երկրպագուները: Դա հիանալի հնարավորություն է: Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ մի թիմում, որը հաղթանակի է ձգտում ցանկացած մրցաշարում», ասել է Լուկակուն: Հիշեցնենք, որ Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդ» [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/08/1072042/]կտեղափոխվի [/url]75 միլիոն ֆունտի դիմաց՝ չհաշված 15 միլիոն ֆունտի տարատեսակ պարգևավճարները:

Նմանատիպ նյութեր