Ռոմելու Լուկակու. Շուտով մարդիկ բոլորովին այլ «Մանչեսթեր Յունայթեդ» կտեսնեն
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է թիմի ոչ այնքան հաջող մեկնարկը Անգլիայի առաջնությունում:
«Մարդիկ շուտով կտեսնեն բոլորովին այլ «Մանչեսթեր Յունայթեդ»: Վերջին շաբաթներին մենք ինչի վրա աշխատել ենք, շուտով պտուղներ կտա. արագ փոխանցումներ, պաշտպաններից ազատվել, շատ շարժումներ և վտանգավոր պահեր:
Մենք շատ խաղացողներ ունենք, որոնք չեն սիրում պարտվել: «Բերնլիի» նկատմամբ հաղթանակից հետո մենք կփոխվենք: Մենք բարդ ամիս ենք ունենալու, սակայն մարզիչը մեզ պատրաստել է», ասել է Լուկակուն: