«Մեկտեղ, համատեղ». տեղի ունեցավ բարեգործական կայքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տեղի ունեցավ «Մեկտեղ, համատեղ» բարեգործական միջոցառումների նախագծի շնորհանդեսը:
Նախագծի հեղինակն է «Արս Սիսթեմս» վեբ ծրագրավորման ընկերությունը. ընկերությունը, այս նախագիծը համարելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում, որևէ շահ չի հետապնդում:
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց կայքը, խոսվեց կայքի էջերից յուրաքանչյուրի մասին առանձին, առանձին:
Շնորհանդեսին ներկա էին հասարակական կազմակերպությունների, ծրագրավորման ընլկերությունների, ուսումնական կենտրոնների, մանակատների ներկայացուցիչներ:
Բարեգործությունը միջոց է լուծելու կամ մեղմելու այս կամ այն խնդիրը: Խնդրի առկայության մասին հնարավոր է տեղեկանալ այլոց միջոցով, ովքեր կօգնեն բարձրաձայնել այն:
Ուստի, ընկերությունը որոշեց ստեղծել մեկ առցանց հարթակ, որը կփորձի անհատներին, խմբերին, կազմակերպություններին համախմբել մեկ գաղափարի շուրջ:
Նախագիծը փորձելու է օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր ունեն աջակցության կարիք: Օգնելն ավելի հեշտ կլինի, եթե իմանաք, թե ինչպես: Ուստի նախագիծը փորձելու է լուսաբանել, տեղեկացնել տարբեր իրադարձությունների, պատմությունների, սոցիալական հիմնախնդիրների մասին, և մարդկանց համախմբել մեկտեղ՝ համատեղ ուժերով փորձելու գտնել միջոցներ խնդրի լուծման հարցում:
Կայքը ([url=http://charitypro.am/home]www.charitypro.am[/url]) ունի բացառապես բարեգործական նպատակներ: Այն համարվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում, և որևէ շահ չի հետապնդում: Կայքը դառնալու է կապող օղակ բարերարների, կամավորների և կարիքավորների միջև: