7176 դիտում
22:54 16-06-2017
ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել նախարարության նոր պաշտոնական կայքի շնորհանդեսը
Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել նախարարության նոր պաշտոնական կայքի ([url=http://www.minfin.am/]www.minfin.am[/url]) շնորհանդեսը, որն, ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, ուղղված է հասարակության վստահության ամրապնդմանը և հասարակություն-գերատեսչություն համագործակցության արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև կայքի ստեղծման ժամանակ շեշտադրում է կատարվել տեղեկատվության հասանելիության սկզբունքի վրա։
«Կայքը ստեղծելիս կատարվել են ուսումնասիրություններ, հարցումներ, որոնց հիման վրա, հաշվի առնելով հանրության շրջանում առկա պահանջները, իրականացվել է տեղեկատվության խմբավորում ըստ առաջնահերթությունների։ Արդյունքում կայքը դարձել է ավելի պարզ և մատչելի, պահպանվել է ժամանակակից աշխարհում ընդունված 3 քլիքի սկզբունքը։ Այն ենթադրում է, որ մուտք գործելով կայք՝ այցելուն կարող է գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունն առավելագույնը 3 քլիքի օգնությամբ», - ընդգծել է նախարարը, որից հետո ներկայացվել է պաշտոնական կայքն իր հիմնական բաղադրիչներով և նորամուծություններով:
Շնորհանդեսին հաջորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա ներկայացրել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ նշելով, որ առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,5 տոկոս, ինչը ըստ նրա՝ բավականին լավ ցուցանիշ է առաջին եռամսյակի համար:
«Հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 5,7 տոկոս: Ամբողջ տարվա համար մենք թիրախավորել ենք 3,2 տոկոս տնտեսական աճ և բազմիցս կրկնել ենք, որ 3,2 տոկոսն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու ենք հասնել»,-ասել է Վարդան Արամյանը:
Ֆինանսների նախարարն անդրադարձել է նախորդ ասուլիսի ժամանակ իր ներկայացրած կանխատեսմանը, որ առաջիկա ամիսներին տեղի է ունենալու բազային էֆեկտով տնտեսական ակտիվության ցուցանիշի որոշակի դանդաղում և նշել, որ կանխատեսումն իրականացել է և չի բացառվում, որ հունիս ամսին ևս կարձանագրվի տնտեսական ակտիվության ցուցանիշի մի փոքր դանդաղում:
«Տնտեսական աճի ցուցանիշի էական նվազում առաջիկա ամիսներին չենք ակնկալում: Տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում են ապահովել արդյունաբերությունն ու ծառայությունները: Վերջինիս մասով նպաստումը 4,5 տոկոս է, մնացած մասն ապահովվել է արդյունաբերության աճի հաշվին, իսկ գյուղատնտեսության և շինարարության ոլորտում բացասական ցուցանիշներ են գրանցվել: Արտահանումը շարունակում է գրանցել առաջանցիկ աճ՝ ներմուծման նկատմամբ: 5 ամսվա ընթացքում արտահանման ցուցանիշի աճը կազմել է 16 տոկոս, իսկ ներմուծման ցուցանիշի դեպքում՝ մոտ 14 տոկոս»-ընդգծել է նախարար Վարդան Արամյանը:
Նախարար Արամյանի խոսքով՝ առաջին եռամսյակում հարկերի հավաքագրումը պլանավորածից ավելի արդյունավետ է եղել: «Ապրիլ-մայիս ամիսներին այն վարքագիծը, որ ունեցել ենք հարկերի հավաքագրման մասով, թույլ է տալիս պնդել, որ շարժվում ենք ճիշտ ճանապարհով: Նշված ժամանակահատվածում 107.5 միլիարդ դրամի չափով հարկերի հավաքագրում ենք ունեցել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է շուրջ 97 միլիարդ: Այսպիսով երկու ամսվա կտրվածքով ունենք հարկերի հավաքագրման 10 միլիարդ դրամի աճ»,- ասել է նախարարը:
Ասուլիսի վերջում նախարարը վերջերս գործարկված ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական պահառուի պաշտոնական կայքից (gp.minfin.am) լրագրողների ներկայությամբ առցանց տարբերակով գնել է պարտատոմս` ցույց տալով նոր հարթակի արդյունավետությունն ու հասանելիությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1536 դիտում
14:25 18-04-2014
Տեղի է ունեցել Recognize1915.am կայքի ներկայացումը և «99» գրքի շնորհանդեսը
3180 դիտում
13:41 24-07-2019
Ստամբուլում մեծ շուքով տեղի է ունեցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կայքի շնորհանդեսը
Այս բաժնից
973 դիտում
16:45 27-11-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը
898 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա