211652_close_icon
views-count1536 դիտում article-date 14:25 18-04-2014

Տեղի է ունեցել Recognize1915.am կայքի ներկայացումը և «99» գրքի շնորհանդեսը

Ապրիլի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Ճանաչեք 1915» նախաձեռնության Recognize1915.am կայքի ներկայացումը, ինչպես նաև նախագծի շրջանակներում տպագրված «99» գրքի շնորհանդեսը՝ նվիրված 2015թ. լրացող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը ողջունեց միջոցառման հյուրերին՝ իր խոսքում նշելով, որ ուր էլ լինենք, երկրի որ անկյունում էլ ապրենք, մենք հավերժ պարտավոր ենք հիշել ու հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր տարբեր դարաշրջաններում, անմարդկային դավերի արդյունքում դարձան անմեղ նահատակներ: «Հայոց Ցեղասպանության 100-րդ տերելիցին ընդառաջ հայ ազգի դեմ կատարված այս նախադեպը չունեցող հանցագործության համաշխարհային ճանաչման և դատապարտման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ազգային կազմակերպության, յուրաքանչյուր հայրենասիրական խմբի, յուրաքանչյուր հայ գործարարի և աշխատավորի, յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացու և հայ մարդու ուժերի մեկտեղումը, որի շնորհիվ է միայն աշխարհը ճանաչելու և դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը: Մենք չենք բավարարվի միայն անմար կրակի շուրջ հարգանքի տուրք տալով, այլև ձեր աջակցության շնորհիվ կփորձենք համայն հայության ձայնը հասանելի դարձնել ամբողջ աշխարհին:»,- ասաց Հայկ Եսայանը: Այնուհետև Ucom ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը հյուրերին ներկայացրեց «Ճանաչեք 1915» նախագծի պաշտոնական www.recognize1915.am կայքը, որը հնարավարություն է տալիս բոլոր մարդկանց փոխել իրենց էլեկտրոնային փոստի ստորագրությունները՝ Հայոց Ցեղասպանության մասին մեկ անգամ ևս աշխարհին հիշեցնելու նպատակով: «Pan Photo» գործակալության ղեկավար Վահան Ստեփանյանն էլ պատմեց Ucom ընկերության հետ համատեղ հրատարակված «99» գրքի ստեղծման պատմությունն ու հակիրճ ներկայացրեց գրքի բովանդակությունը: Հայկ Եսայանը շնորհակալություն հայտնեց միջոցառման հյուրերին, ինչպես նաև նախագծի հաջող մեկնարկին աջակցելու համար հատուկ շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, Կամերային երաժշտության տանը, մեր բարեկամ «Pan Photo» գործակալությանը, ինչպես նաև մյուս հայրենասեր ուժերին, ովքեր արդեն միացել են կամ միանալու են նախագծին: Այսօր ուղղակի ցեղասպանությունը դատապարտող նկարներ սոց կայքերում տեղադրելը շատ ընդունված է, և բոլորը ապրիլ 24-ին ընառաջ փոխում են դրանք: Մեր առաջարկը ուրիշ է, մենք առաջարկում ենք ավելի պաշտոնական ու անձնական մակարդակի ինֆորմացիայի տարածում: Մարդկանց մի ստվար հատված, ովքեր չեն այցելում սոց կայքեր և դուրս են մնում տեղեկացվածության դաշտից: Նրանց կարելի է հասցնել ինֆորմացիան անձնական կամ կորպորատիվ էլ.-փոստին կցվող ստորագրության միջոցով: Բանները յուրաքանչյուր օգտվող կարող է ավելացնել իր էլեկտրոնային փոստի ստորագրության մեջ հետեւյալ էլեկտրոնային փոստի պրովայդերից օգտվելու դեպքում՝ gmail, yahoo, yandex, outlook: Նամակը ստանալուց հետո, տեսնելով ստորագրությունը, ստացողն ինքը կարող է հղումով անցնել կայք, կարդալ Ցեղասպանության մասին, և ցանկության դեպքում ծանոթանալ և միանալ նախագծին: mail.ru, rambler.ru, hotmail.com (outlook), եւ մի քանի այլ պրովայդերներ թույլ չեն տալիս փոստի ստորագրության մեջ նկարներ ներառել: Այդ դեպքում առաջարկում ենք օգտագործել ներկայացված նկարները սոցիալական ցանցերում գտնվող անձնական էջի համար:

Նմանատիպ նյութեր