3838 դիտում
15:16 18-03-2018
ՄԱԿ-ը անհանգստացած է Աֆրինի բնակչության ճակատագրով. զինյալները բնակավայրերում հրթիռային կայաններ են տեղակայել
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգված է Սիրիայի Աֆրինում խաղաղ բնակչության ճակատագրով, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալում: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին, գրում է [url=http://haydzayn.am/p/60498]Hay Dzayn[/url]-ը:
«Մենք Աֆրինից խիստ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում օդուժի հարվածների եւ ռմբակոծության հետեւանքով քաղաքացիական անձանց մահվան եւ վիրավորվելու մասին, նաեւ տեղեկացնում են, որ քրդական ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին լքել քաղաքը», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Շամդասանին:
Նրա խոսքերով, միայն նրանց է հաջողվում լքել քաղաքը, ովքեր կապեր ունեն քրդական ղեկավարության կամ քրդական զինված կազմավորումների հետ: Միեւնույն ժամանակ, երբ մարդիկ հասնում են կառավարական ուժերի կողմից հսկվող անցակետերին, նրանք բնակչությունից քաղաքը լքելու համար վճար են գանձում: Տեղական բնակիչներից ստացված տվյալների համաձայն՝ զինյալները բնակավայրերում հրթիռային կայաններ են տեղակայել:
Մարդասիրական իրավիճակը նույնպես վատթարանում է:
Նմանատիպ նյութեր
1850 դիտում
20:53 30-07-2019
Մարմարիկ և Արզական բնակավայրերում տեղադրվել են հակակարկտային կայաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1349 դիտում
14:44 06-12-2022
Ռուսաստանը շարժական հրթիռային համակարգեր է տեղակայել Կուրիլյան կղզիներում
Այս բաժնից
1414 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1069 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1363 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը