211652_close_icon
views-count4953 դիտում article-date 10:28 18-03-2018

Բակո Սահակյանը Վաշինգտոն քաղաքում մասնակցել է համայնքային ընդունելությանը՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության

Նախագահ Բակո Սահակյանը երեկ՝ մարտի 17-ին, Վաշինգտոն քաղաքում մասնակցել է համայնքային ընդունելությանը՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության: Ողջույնի իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ ամերիկահայ համայնքը մեծ աշխատանք է կատարում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Արցախի ու Հայաստանի կապերի զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանը, բարեկամության ամրապնդմանը՝ հավելելով, որ նրա անմիջական մասնակցությամբ տարիներ շարունակ Արցախում կյանքի են կոչվել սոցիալ-տնտեսական, մարդասիրական բնույթի ռազմավարական բազմաթիվ ծրագրեր: <<Ամերիկահայ համայնքը եւ ամերիկացի մեր բարեկամները ակտիվորեն ներգրավված են Արցախի միջազգային ճանաչման, մեր երկիրը ԱՄՆ-ում եւ արտաքին աշխարհում ներկայացնելու ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու գործում: Այդ ամենը արժանի է ամենաբարձր գնահատանքի>>, - ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը: Ելույթից հետո Նախագահը Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, մեր երկրին մշտապես սատարելու համար պետական բարձր պարգեւներ է հանձնել հայկական մի շարք կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչներին

Նմանատիպ նյութեր