211652_close_icon
views-count1164 դիտում article-date 10:46 10-07-2015

Բակո Սահակյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին Լոնդոնի Գոլդսմիթ Հոլլ դահլիճում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին եւ հանդես եկել այնտեղ ելույթով: Նախագահ Սահակյանը հակիրճ ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները Մեծ Բրիտանիա, ամփոփել դրա արդյունքները եւ պատասխանել ներկաների հարցերին: Բակո Սահակյանի խոսքով՝ ե՛ւ հայկական համայնքի, ե՛ւ Մեծ Բրիտանիայի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները բավականին տպավորիչ էին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ դրանք նոր լիցք ու որակ կհաղորդեն Արցախի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կապերի ամրապնդմանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արցախի բոլոր բարեկամներին` նրանց դիրքորոշման, սկզբունքայնության, մարդասիրության եւ գործուն աջակցության համար, մաղթել հաջողություններ եւ ամենայն բարիք: Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պատգամավորներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր