6652 դիտում
10:10 16-03-2018
Բուժհաստատություններին ուղղորդում են դեպի մեկ ինտերնետ փաթեթ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար:
Բայց մինչ վարչապետի հանձնարարականը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պետական գերատեսչություններն արդեն անցել են գործի: Մասնավորապես նախարարությունները պոլիկլինիկաներին, դեղատներին, լաբորատորիաներին էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար ուղղորդում են միանալ «ՎԵՈՆ Արմենիա»-ի (խոսքը «Բիլայն Արմենիա» ընկերության մասին է) 6 հազար դրամանոց ինտերնետ փաթեթներին:
Ընդ որում, համակարգին միանալու համար ԱՆ-ն պահանջում է բոլոր բուժհաստատություններից, նաև դեղատներից ապահովված լինել ինտերնետով: Թեև «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` առողջապահության, ինչպես նաև կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարություններից փոխանցեցին, որ նման բան չկա` նշելով, որ որևէ օպերատորի ծառայությունից օգտվելու վերաբերյալ ուղղորդում չի եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1867 դիտում
10:10 14-10-2022
Ռոստելեկոմը ներկայացնում է նոր փաթեթ՝ «R-Max»․ մինչև 500 Մբ/վ Ինտերնետ՝ նոր սերնդի գերհզոր WiFi 6 սարքերով
907 դիտում
08:59 13-06-2024
Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»