Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթանում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Գրիշչուկի հետ:
Հայ գրոսմայստերը սկզբնախաղում նորույթ կիրառեց և աստիճանաբար ճնշումը ուժեղացնելով, մեծ առավելություն ստացավ: Այն դեպքում, երբ Գրիշչուկը ծայրահեղ ցայտնոտի մեջ էր, և վերջին 10 քայլի համար վայրկյաններ ուներ, Արոնյանը չկարողացավ իր հսկայական առավելությունը հաղթանակի վերածել և պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Արոնյանը այս տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և առաջատարին՝ Կարուանային, զիջում է 1 միավոր: