Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ Լևոն Արոնյան – Դին Լիժեն եզրափակիչ խաղի երկրորդ պարտիան:
Հայաստանցի գրոսմայստերը մոտ էր հաջողությանը, սակայն վճռական պահին չգտավ հաղթանակի ճիշտ ուղին, և չինացի շախմատիստը կարողացավ ավարտել պարտիան ոչ-ոքի:
Հաշիվը դարձավ 1:1: Վաղը կկայանա 3-րդ պարտիան, որտեղ Արոնյանը կխաղա սպիտակ խաղաքարերով: