3679 դիտում
22:18 24-03-2016
Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ միայն բաց թողեց հաղթանակը, այլ նաև պարտվեց
Մոսկվայում կայացավ ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/24/80505/]11-րդ տուրը[/url]:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան բավական տաօրինակ ընթացք ունեցավ:
Արոնյանը լավ խաղարկված սկզբնախաղից հետո նպաստավոր դիրք ստացավ և հաղթանակի հասնելու հնարավորություններ ուներ, մանավանդ, որ Սվիդլերը վերջին 10-12 քայլի համար ընդամենը 5-6 րոպե ուներ և խորը ցայտնոտի մեջ էր:
Սակայն Արոնյանը քայլ առ քայլ կորցրեց ամբողջ առավելությունը, որից հետո խաղատախտակին բացարձակապես հավասար դիրք էր: Բայց Արոնյանը որոշեց ռիսկի դիմել և շարունակել հաղթանակի ուղիներ փնտրել, սակայն միայն ավելի բարդացրեց իր դիրքը և 48-րդ քայլում անձնատուր եղավ:
Այս պարտությունից հետո Արոնյանի` մրցաշարում հաղթելու հնարավորությունները կտրուկ նվազեցին:
Տուրի կենտրոնական պարտիայում Անանդը հաղթեց Կարյակինին և միավորներով հավասարվելով Կարուանային, վերջինիս հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը առաջատարներից ետ է մնում 1 միավորով, որը մնացած 3 տուրերում ետ բերելը` նման մրցաշարերի համար, շատ բարդ է: Թեպետ, քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պետք է հուսալ, որ հայ շախմատիստը կփորձի մինչև վերջ պայքարել:
[b]Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր
[/b]Լևոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0:1
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)` 1:0
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Մրցաշարային իրավիճակը 11-րդ տուրից հետո. Կարուանա, Անանդ` 6,5-ական միավոր, Կարյակին` 6, Արոնյան, Սվիդլեր, Գիրի՝ 5.5-ական, Նակամուրա՝ 4,5, Տոպալով՝ 4:
Նմանատիպ նյութեր
8632 դիտում
23:05 15-03-2018
Հավակնորդների մրցաշար. Արոնյանը բաց թողեց հաղթանակը
2196 դիտում
16:57 23-03-2014
Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց ադրբեջանցի գրոսմայստերին
2192 դիտում
17:34 29-03-2014
Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց Անդրեյկինին