«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են երևանյան ակումբներից մեկի պարուհու կյանքը, ով ինքնասպանության փորձ էր արել
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝   երեկ՝ մարտի 14-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են Ղրղստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Լինարա Դ.-ի կյանքը:
Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, ժամը 21:30-ի  սահմաններում Լինարա Դ.-ն Արաբկիր վարչական շրջանում իր կողմից վարձակալած տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել  է մեծ քանակի  դեղահաբեր:
Նրան «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության  են տեղափոխել և «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները կարողացել են  փրկել նրա կյանքը:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության  բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լինարա Դ.-ն աշխատում է երևանյան ակումբներից մեկում՝ որպես պարուհի:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

