74230 դիտում
21:58 17-05-2021
Երևանում ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատարը, վտանգելով իր կյանքը, փրկել է ինքնասպանության փորձ կատարող քաղաքացու կյանքը.
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 09:00-ի սահմաններում մի քաղաքացի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում էր, որ իրեն ցած է նետելու:
Նշված հատվածում երթևեկությունը գրեթե մեկ ժամ դարձել է դժվարանցանելի և դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու փրկարար-հոգեբանները:
Մինչ Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները աշխատանքներ էին կատարում նշված ճանապարհահատվածում՝ խցանումը վերացնելու ուղղությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը, վտանգելով իր կյանքը, անցնում է կամրջի վտանգավոր եզրագիծն ու փորձում այդ հաղթանդամ տղամարդուն դուրս բերել անվտանգ վայր:
Ու երբ վաշտի հրամանատարի ուժերը տեղի են տալիս, նրան օգնության են հասնում գործընկերներն ու քաղաքացիները ու այդ տղամարդուն տեղափոխում են անվտանգ վայր, որտեղից էլ տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ, սակայն, նա հրաժարվում է ոստիկաններին հայտնել իր ինքնությունը:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախաատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է ինքնասպանության փորձ կատարողի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
18211 դիտում
13:40 01-09-2014
Ճանապարհային ոստիկանները Սևանա լճում փրկել են ինքնասպանության փորձ կատարող 27-ամյա կնոջը