60390 դիտում
19:07 30-11-2017
Արտակարգ դեպք Երևանում. Երևանի 1-03 շտապօգնության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են 46-ամյա ինքնասպանության փորձ կատարողի կյանքը
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 54 խումբը կանչով մեկնել է Բագրևանդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են տանտիրոջը, ով խոհանոցային դանակով կտրել է ձախ ձեռքի նախաբազուկը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության թիվ 54 խմբի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, որից հետո նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել քաղաքացու կյանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 46-ամյա Կարեն Ն.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով վնասել էր իրեն։
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
57210 դիտում
12:35 06-12-2016
Արտակարգ դեպք՝ քոլեջում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել երեխաների կյանքը
Այս բաժնից
16837 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ