211652_close_icon
views-count22810 դիտում article-date 23:20 14-03-2018

«էս կինոն մի՛ նայեք». Ինչ-որ մարդիկ փորձում են վարկաբեկել կինոթատրոններում ցուցադրվող «Արթնացիր» ֆիլմը. Տիգրան Նալչաջյանի արձագանքը ֆիլմի դեմ արշավի մասին

Արդեն մի քանի օր է՝ ինչ Երևան քաղաքի փողոցներում փակցված են «էս կինոն մի՛ նայեք» գրություններ՝ ուղղված օրերս էկրան բարձրացած Տիգրան Նալչաջյանի «Արթնացիր» ֆիլմին: «Արթնացիր» ֆիլմի դեմ ինչ-որ արշավ են սկսել և դա կարծես անհասկանալի է: Թե ինչո՞վ է պայմանավորված այս ամենը պարզեցինք ֆիլմի հեղինակից: «Ինչ-որ մարդիկ փորձում են վարկաբեկել կինոթատրոններում ցուցադրվող "Արթնացիր" ֆիլմը և ահա այսպիսի գրություններ են փակցրել քաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում` օգտագործելով կինոթատրոններից վերցված ֆլայերները», -[url=http://www.exklusivelife.com/]EXKLUSIVElife.com[/url]-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր՝ Տիգրան Նալչաջյանը: [img]http://st0.shamshyan.com/editor/0710538001521051602325288.jpg[/img]

Նմանատիպ նյութեր