18882 դիտում
20:32 27-02-2018
«Իմ կյանքը փոխել է մի աղջկա աչքերը, որ ուժ է տալիս ստեղծագործելու համար». «Արթնացիր» Ֆիլմի ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի անձնական բացահայտումը
- [b]Տիգրան մի փոքր խոսենք «Արթնացիր» ֆիլմի մասին, կխնդրեմ ասեք ինչի մասին է ֆիլմը:[/b]
- Ֆիլմը երիտասարդական դրամա է` մեր քաղաքում ապրող երիտասարդների մասին, ովքեր հանգամանքների բերումով հայտնվում են բավական բարդ և դրամատիկ իրավիճակներում և ստիպված են հաղթահարել ստեղծված խոչընդոտները: Այդ առումով պահպանվել են կինոյի գլխավոր ժանրի` դրամայի բոլոր կանոնները: Սակայն ֆիլմն ավելի հետաքրքիր է դարձնում բազմաժանրությունը, ինչն էլ կարող է ապահովել հանդիսատեսի հոսքը կինոթատրոններ: Ընդհանուր առմամբ այսպես կասեմ` լուսավոր ֆիլմ է, լուավոր ավարտով` նկարահանված գեղեցիկ և դերասանների արժանահավատ խաղով:
- [b]Խոսենք դերասանական կազմի մասին, ինչպես է տեղի ունեցել դերասանական կազմի ընտրությունը:[/b]
- Հիմնականում նկարահանել եմ նրանց, ում հնարավորություններին վաղուց էի ծանոթ: Միլենային տեսել եմ «Դեպի տուն» ներկայացման մեջ և շատ եմ հավանել նրա խաղը: Օֆելյան իմ սանն է և արդեն 3 տարի սովորում է իմ գլխավորած «Սթեյջ 7» դերասանական դպրոցում, խաղացել է իմ բեմադրած ներկայացումներում: Ադամ Կարապետյանը ավարտել է մեր ստուդիան, իսկ ահա դերասանուհի Մարգարիտա Հունանյանը նույնպես կապված է մեր ստուդիայի հետ, քանի որ դասավանդում է այնտեղ: Բոլորն էլ շնորհալի են և շատ լավ են կատարել իրենց առջև դրված խնդիրները:
- [b]Որն է «Արթնացիր» ֆիլմի ասելիքը:[/b]
- Առաջին հերթին կցանկանայի շեշտել, որ ֆիլմը տարբերվում է մեր շուկայում եղած մյուս ֆիլմերից` իր ոճով և ժանրային առանձնահատկությամբ: Ֆիլմում շատ ճիշտ են ներկայացված կերպարային առանձնահատկությունները, որոնց միջոցով էլ ձևավորվում է ասելիքը, ինչքը ավելի ցանկալի է թողնել հանդիսատեսին: Յուրաքանչյուրը կստանա իրեն հարմար զգացմունքներ և զգացողություններ, քանի որ ֆիլմում կան երկու յուրօրինակ սիրո պատմություն:
- [b]Լինելով ներկա ֆիլմի նկարահանման հրապարկում ինքներս համոզվեցինք, որ կատարել եք ամենը, որպեսզի ներկայացնեք այնպիսի ֆիլմ, որը ինչու չէ նաև մնայուն կլինի հայկական ֆիլմարտադրության մեջ: Կա արդյոք մինչ օրս չբացահայտված գաղտնիք ֆիլմի հետ կապված:[/b]
- Պրոֆեսինալ թիմ է աշխատել և յուրաքանչյուրն էլ նվիրված է եղել իր գործին: Իսկ գաղտնիքները հիմնականում սյուժետային են, որոնք չպետք ա բացահայտվեն մինչև ֆիլմի էկրան բարձրանալը: Կա ևս մեկ գաղտնիք, որը երբեք չեք իմանա:
- [b]Սպասվում է արդյոք որ «Արթնացիր» ֆիլմը կներկայացվի կինոփառատոններում:[/b]
- Այս պահին կենտրանացած ենք ֆիլմի հայաստանյան ցուցադրումների վրա, որից հետո կփորձենք կազմակերպել ցուցադրումներ Սփյուռքի համար: Ֆիլմն ավելի շատ կոմերցիոն բնույթ ունի, այդ իսկ պատճառով այս պահին փառատոնային ապագայի վրա շատ կենտրոնացած չեմ, սակայն իհարկե մտածում եմ նաև այդ ուղղությամբ:
- [b]Որքան է կազմում ֆիլմի բյուջեն:[/b]
- Ֆիլմի բյուջեն բավական մեծ է, ոչինչ չի խնայվել լավ արդյունքի համար:
- [b]Տիգրան՝ ըստ ֆիլմի սցենարի Ձեր մարմնավորած գլխավոր հերոսի՝ Կարենի կյանքը փոխում է մեկ հեռախոսազանգը, արդյոք իրական կյանքում ևս հեռախոսազանգը փոխել է Ձեր կյանքը:[/b]
- Ոչ, իմ կյանքում հեռախոսազանգը երբեք ճակատագրական նշանակություն չի ունեցել: Իմ կյանքը փոխել է մի աղջկա աչքերը, որ ուժ է տալիս ստեղծագործելու համար:
- [b]Որպես «Արթնացիր» ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Ձեր և ֆիլմի ասելիքը՝ այն հանդիսատեսին, ովքեր մարտի 1-ից հնարավորություն կստատան դիտել ֆիլմը մեծ էկրաններին:[/b]
- Ովքեր պատրաստվում են դիտել ֆիլմը` կարող եմ ասել, որ ամեն ինչ արվել է հանդիսատեսի հետ անկեղծ լինելու համար, քանի որ շատ նուրբ պատմություն ենք ներկայացնում, որտեղ կան շատ հուզիչ տեսարաններ: Հատկապես ֆիլմը համահունչ է գարնան գալու և կանանց միամսյակի հետ և հանդիսատեսը կարող է լավ ժամանակ անցկացնել կինոթատրոնում:
[b]Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3640 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում