211652_close_icon
views-count92369 դիտում article-date 13:52 13-03-2018

Հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն ահազանգել է ոստիկանություն և հայտնել. Mercedes-ով ու Lexus-ով փակել են իր Mitsubishi-ի առջև և առևանգում կատարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակչուհի՝ 46-ամյա Լիլիթ Ադիբեկյանի կողմից, ով հայտնել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 40 հասցեի մոտ Ավան վարչական շրջանի բնակիչ Արամ Պետունցի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի առջև փակել են ու ավտոմեքենայի միջից առևանգել են իր ծանոթ՝ 25-ամյա Ինգա Ո.-ին և տարել անհայտ ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում Լ. Ադիբեկյանը հայտնել է, որ Ինգա Ո.-ին առևանգողները եղել են Mercedes ու Lexus մակնիշի նույն համարանիշներով, սակայն տարբեր տառերով ավտոմեքենաներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց Մալաթիայի ոստիկանություն են ներկայացել Ինգա Ո.-ի ծնողները և հայտնել, որ ոչ մի առևանգում էլ տեղի չի ունեցել, այլ Լ. Ադիբեկյանի ավտոմեքենայից աղջկան դուրս բերողը նրա նշանածն է եղել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Ադիբեկյանը հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրն է, ով աշխատում է «Սոցիոմետր անկախ սոցիալաոկան կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես հոգեբան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր