2349 դիտում
14:03 12-03-2016
Հայկական խաղամոլության ու թմրամոլության վիճակագրությունը` ըստ Ահարոն Ադիբեկյանի
Հայաստանում պաշտոնապես գրանցված է 5300 թմրամոլ, սակայն իրական թվերը մի քանի անգամ ավել են, հասնում է ծուրջ 30 հազարի, արբեցողների պաշտոնական թիվը`2200 է, որոնցից 64–ը կանայք են:
Տվյալները հրապարակվեցին «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի և հոգեբան Հրաչյա Տաթևյանի համատեղ մամուլի ասուլիսին:
«Հայաստանը բավականին ակտիվ գոտում է գտնվում և խաղամոլության դրդապատճառը սոցիալական է»,- ասաց նա:
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ խաղամոլության վրա վատնվող 350 միլիարդ դոլարի որոշ մասը խաղադրվում է առցանց համակարգերի միջոցով: Առհասարակ, խաղամոլության նոր տեսակ է համարվում համակարգչամոլությունը, որը համարվում է կախվածության նոր տեսակ:
Ըստ հոգեբանի` կախվածության այս տեսակի համար սնուցող միջավայր է մարդու ցանկությունը` կտրվել ու փախչել իրականությունից: Ըստ մասնագետեների` վերջին շրջանում անգամ պաշտոնական տվյալների ավելացումը պայմանավորված է նրանով, որ ավելացել է նարկոլոգիական դիսպանսեր դիմողների թիվը, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է թմրամոլության ապաքրեականացմամբ: Գրանցված թմրամոլները, հիմնականում 20-30 տարեկան են:
Նմանատիպ նյութեր
75318 դիտում
18:14 11-10-2016
Կոտայքի մարզում ավտովթարի է ենթարկվել հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1467 դիտում
11:17 05-11-2014
Խաղամոլության սարդոստայնում. սթափության կոչ մոլախաղերի սիրահարներին. տեսանյութ
Այս բաժնից
418 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
571 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
964 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ