211652_close_icon
views-count3103 դիտում article-date 15:10 13-03-2018

Դեսպան Կիրակոսյանը հանդիպել է Ավստրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի հետ

Մարտի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը Ավստրիայի խորհրդրանում հանդիպում ունեցավ Ավստրիայի դաշնային խորհդրարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի նորանշանակ ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ: Հանդիպման սկզբում ողջույնի խոսքից հետո տիկին Քուգլերը նշեց, որ Ավստրիայի խորհրդարանում մեծ կարևորություն են հատկացնում Հայաստանի և ՀՀ ԱԺ հետ հարաբերությունների զարգացմանը, ինչը պայմանավորված է ինչպես Ավստրիայում հայ ժողովրդի ունեցած անգնահատելի ներդրման, այդպես էլ անկախությունից հետո ՀՀ-ի և Ավստրիայի, ինչպես նաև ԵՄ-ի միջև փոխհարաբերությունների բարձր մակարդակով: Դեսպան Կիրակոսյանը Գուդրուն Քուգլերին հակիրճ կերպով ներկայացրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնայնությունները, անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումների ընթացքին, տնտեսական զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին, մի շարք տարածաշրջանային խնդիրներին: Հանդիպման վերջում դեսպան Կիրակոսյանը և Ավստրիայի խորհրդարանի անդամ Քուգլերը նախանշեցին առաջիկա տարիներին համագործակցության ձևաչափը և ընդգծեցին խորհրդարանական խմբերի փոխադարձ այցելությունների, ինչպես նաև համատեղ նախագծերին խորհրդարանների աջակցության կարևորությունը:

Նմանատիպ նյութեր