211652_close_icon
views-count5510 դիտում article-date 12:23 13-03-2018

Վրաստանի տնտեսության մեջ 2017-ին 1.861.9 մլն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումներ են կատարվել

2017 թվականին օտարերկրյա ուղիղ ներդրումները Վրաստանի տնտեսության մեջ առավելագույնի են հասել: Վկայակոչելով վերջին տվյալները, հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին։ Հաղորդում է [url=http://www.aliq.ge/2017-ին-օտարերկրյա-ուղիղ-ներդրումները-հա/]aliq.ge[/url]-ն: Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով 2017-ին իրականացված ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 1 861,9 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 16,2 տոկոսով: Քումսիշվիլիի խոսքով, հիշյալ տվյալները Վրաստանի պատմության մեջ արտասահմանյան ուղիղ ներդրումների առավելագույն ցուցանիշն են, մինչ այդ ամենաբարձր ալիքը 2014-ին էր, երբ արձանագրվել էր 1 818 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր