211652_close_icon
views-count918 դիտում article-date 11:25 18-12-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 861 նոր դեպք. մահացել է 15 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 861 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 152253 դեպքի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 561013, վերջին մեկ օրում` 2567 նոր թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: 152253 վարակված դեպքերից 131213-ը առողջացած է, 2596-ը` մահվան ելքով: Ունենք 1223 առողջացած եւ 15 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 648 է:

Նմանատիպ նյութեր