211652_close_icon
views-count19172 դիտում article-date 11:00 13-03-2018

Իրանցիներին պատկանող «Սալիթիմ» բիզնեսի և տուրիստական ընկերության սեփականատերերը խնդրում են ոստիկանությունից՝ բացահայտել մի քանի օրվա ընթացքում կատարված գողության դեպքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին մի քանի օրվա ընթացքում 2 անգամ թալանված «Սալիթիմ» բիզնեսի և տուրիստական ընկերության սեփականատերերն ապշած են: Իրանցիներին պատկանող այս ընկերությունից, որը գտնվում է Երվանդ Քոչար փողոցում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ, գողացել են համակարգիչներ, հեռուստացույց և խոշոր չափի գումար: Սեփականատերերը թե առաջին գողության, թե երկրորդ, դիմել են ոստիկանություն, սակայն, ըստ նրանց, ոստիկանները, չգիտես ինչու, չեն ցանկանում բացահայտել գողությունը, այն դեպքում, երբ տարածքում կան բանկեր, տեսախցիկներ և այլն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում երեկ՝ մարտի 12-ին, այս մասին պատմեց Սալին: Սեփականատերերը խնդրում են, որ բացահայտվի գողությունը, որպեսզի կարողանան աշխատել և ապրել Հայաստանում, քանի որ ուզում են՝ Հայաստանի համար լավ լինի, այստեղ իրենց լավ են զգում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր