1427 դիտում
20:44 18-12-2019
Թալինի ոստիկանները բացահայտել են Օթևան համայնքում կատարված յուրացման ու պաշտոնեական կեղծիքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Օթևան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Մասնավորապես պարզվել է, որ համայնքապտերանի որոշ պաշտոնատար անձինք կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքի ղեկավարի կնոջը, առանց վերջինիս գիտության, 2017 թվականին ձևակերպել են որպես համայնքապետարանի վարչական շենքի մաքրուհի և սահմանված կարգով աշխատավարձ են դուրս գրել։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ապօրինությունների հետևանքով 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսը համայնքապետի կնոջ անվամբ թողարկված բանկային քարտի հաշվին փոխանցվել է 1 միլիոն 530 հազար դրամից ավելի գումար։
Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
769 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
451 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
958 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա