211652_close_icon

Ապրիլի 9-ից հետո նախարարներ են փոխվելու. հայտնի է Արմեն Ամիրյանին փոխարինողի անունը. «Իրատես»

views-count11648 դիտում article-date 08:38 13-03-2018
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլի իննից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի և մշակույթի նախարարները` հաստատապես: Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնում տևական ժամանակ շրջանառվում է ոչ անհայտ, ինչպես սիրում են կրկնել արվեստի մարդիկ, «մշակույթի մեջ թաթախված», Երևանի փոխքաղաքապետ, հայաստանյան գրեթե բոլոր հայտնի համապետական (և ոչ միայն) տոների` քրիստոնեության 1700-ամյակից մինչև բանակի 15-ամյակի կազմակերպիչ, ռեժիսոր, երաժիշտ, կինոսցենարիստ, դերասան... մի խոսքով, Արամ Սուքիասյանի անունը: Ասում են նաև, թե այժմյան նախարար Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր