Բիբինը ազատվեց աշխատանքից․ հայտնի է նաեւ նրան փոխարինողի անունը
Եվգենի Բիբինն այլեւս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը չէ։ Նա ազատվել է աշխատանքից։ Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։
Բիբինի փոխարեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը սեպտեմբերի 30-ին գնել է «Տաշիր Գրուպ» ընկերությունների խումբը: