211652_close_icon
views-count2334 դիտում article-date 15:22 12-03-2018

Արթիկի, Սևանի, Դիլիջանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր