211652_close_icon
views-count12478 դիտում article-date 14:43 12-03-2018

Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ. Տիգրան Բալայան

Ադրբեջանը, զորավարժություններ իրականացնելով, խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ, առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու»,- գրել է նա: Ադրբեջանում մարտի 12-ից լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել՝ զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ: Զորավարժություններին ներգրավված են անձնակազմի մինչև 25 հազար զինծառայողներ, մինչև 250 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ականանետներ, մինչև 50 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա:

Նմանատիպ նյութեր