6007 դիտում
15:17 10-03-2018
«Elevator». երիտասարդները բացահայտում են կառավարման հմտություններ և վերելքին նպաստող գաղտնիքներ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում մարտի 10-ին մեկնարկեց «ELEVATOR» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը:
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից համատեղ կազմակերպված աշխատաժողովն անցկացվում է արդեն 4-րդ անգամ. այս տարի՝ «Let’s get higher» կարգախոսով:
Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ 8 բուհերի շուրջ 100 ուսանողներ։ Աշխատաժողովի 2 օրերի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան բացահայտելու աշխատաշուկայի գաղտնիքները, սովորելու ժամանակի ճիշտ կառավարման բազմաթիվ հմտություններ և գործնական գիտելիքներ ստանալ տարբեր ոլորտների մասնագետների օգնությամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց «Սառույցի կոտրումը», երբ երիտասարդները ծանոթացան միմյանց հետ:
Այնուհետև «Ապագան՝ երիտասարդի ձեռքերում» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը: Բանախոսն իր ելույթում նշեց, որ մեր օրերում շատ մեծ է երիտասարդության դերը ապագայի զարգացման գործում, և որ մեր ապագան պահանջկոտ, աշխատասեր ու ստեղծարար երիտասարդների ձեռքերում է։ Նա մասնավորապես նշեց. «Բոլոր ժամանակներում ամենագլոբալ գործընթացներում անգերազանցելի է երիտասարդության դերը. լինեն դրանք պատերազմներ, հեղափոխություններ, նվաճումներ, նորարարություն, թե այլ: Գրեթե ամեն ինչ երեկ, այսօր և վաղն արվել, արվում և արվելու է երիտասարդների ձեռքով: Իսկ եթե ամեն ինչ մեր ձեռքում է, ինչո՞ւ չվերցնենք այն, ինչ մեզ է պետք, ինչ մեզ է սիրելի»:
Արուսյակ Պողոսյանը երիտասարդներին հորդորեց լինել լավագույնն իրենց ոլորտում և վստահեցրեց՝ հաջողությունն անկասկած կհետապնդի նրանց:
Անդրադառնալով աշխատաժողովի ձևաչափի արդյունավետությանը՝ Արուսյակ Պողոսյանը նշեց. «Երիտասարդները հետաքրքիր հարցեր էին տալիս, որոնց միջոցով ինքդ էլ հասկանում ես, թե ինչ է պետք աշխատելու պատրաստ երիտասարդին սեփական պոտենցիալն իրացնելու համար։ Հարցերն այնքան շատ էին, որ ժամ ու կես նախատեսված ժամանակը չբավարարեց բոլորը քննարկելու համար։ Վստահ եմ, որ այս երիտասարդները քաղելու են ժամանակաշրջանի բոլոր հնարավորությունները: Կարծում եմ այսպիսի ծրագրերով հեշտանում են երիտասարդության սոցիալական ադապտացիայի գործընթացները»:
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանն էլ նկատեց՝ դիմորդների թիվը փաստում է, որ ձևաչափը պահանջված է ուսանողների շրջանում, քանի որ ամեն տարի կա ավելի մեծ հետաքրքություն. «Կարգախոսն արդեն հուշում է, որ աշխատաժողովի հիմքում ընկած է երիտասարդների վերելքի գաղափարը, և թեմաները հենց այդ համատեքստում են ընտրված»:
Հովհաննես Հարությունյանը նաև տեղեկացրեց՝ յուրաքանչյուր թրեյնինգից հետո մասնակիցները միավորներ են ստանալու թրեյների կողմից, իսկ խաղերի ընթացքում մասնակիցները միավորներ վաստակելու են աշխատաժողովի աշխատակազմի կողմից: Վաղը՝ աշխատաժողովի փակման արարողությանը, կամփոփվեն այս միավորները և կորոշվեն լավագույն երեք մասնակիցները:
Նմանատիպ նյութեր
1232 դիտում
15:41 14-11-2015
Եղեգնաձորցի երիտասարդները բացահայտում են հայոց պատմության հերոսական էջերը
Այս բաժնից
841 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
877 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1243 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման