211652_close_icon
views-count9058 դիտում article-date 21:34 21-02-2024

«Մենք պատրաստել ենք դինամիկ և էմոցիոնալ հաղորդում». Աշոտ Կարապետյանը բացահայտում է գաղտնիքներ «Կարապետյան եղբայրները»՝ ռեալիթի շոուից․ exclusivelife.am

Կարապետյան եղբայրները ներկայացնում են նոր ժամանցային հաղորդաշար: Շոումեններ դերասան, հաղորդավար Աշոտ Կարապետյանը և Արթուր Կարապետյանը իրենց զուգընկերների հետ ներկայացնում են հեռուստատեսային շոու, որտեղ կբացահայտեն ժամանցային հետաքրքիր վայրերը, իհարկե համեմված անսպառ հումորով:

EXCLUSIVElife.am-ը զրուցել է Աշոտ Կարապետյանի հետ, ով մանրամասներ է ներկայացրել հեռուսատատեսային այս նախագծից և բացահայտել գաղտնիքներ իրենց ժամանցային ռեալիթի-շոուից:


- Խոսենք շոուի մասին, արդյոք դա իրական շոու է և աղջիկները իսկապես Ձեր զուգընկերներ են:
- Այո, շոուն ամբողջովին իրական է։ Այն ինչ կտեսնեք հեռուստաէկրաններից այն կողմ, իրական է, քանի որ հենց ինքը հաղորդումը ռեալիթի է և, մենք ցույց ենք տալիս, թե ինչպես է անցնում մեր հանգիստը սահմանափակ և անսահամանափակ ռեսուրսներով։
Իսկ աղջիկների հետ կապված կարող եմ ասել, որ Լիլիթը իմ կյանքի կողակիցն է, իսկ Արթուրը և Աննան լավ ընկերներ և գործընկերներ են։

- Կխնդրեմ ներկայացնեք նախագիծը:
- Հաղորդման շրջանակներում Կարապետյան եղբայրները իրենց զուգընկերուհիների հետ կներկայացնեն և կբացահայտեն Հայաստանի ակտիվ ժամանցի տեսակներն ու վայրերը։ Ըստ հաղորդման կանոնների՝ զույգերից մեկն ամբողջ մեկ օրը պետք է անցկացնի ժամանց՝ ընդամենը 40․000 դրամով, իսկ երկրորդ զույգը կարող է ծախսել անսահմանափակ միջոցներ, որոնք պահվում են ոսկե քարտի վրա։

Մենք պատրաստել ենք դինամիկ և էմոցիոնալ հաղորդում, չխնայելով ոչ մի ռեսուրս և ժամանակ, որ հաղորդումը լինի երաժշտական, գեղեցիկ, խիտ և հագեցած։ Նմանատիպ կոնտենտը հեռուստադիտողին ոչ միայն չի ձանձրացնի, այլև կպարգևի դրական էմոցիաներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր